Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ինչու՞ Ֆինլանդիայում գոյություն չունի և չի կարող լինել զանգվածային կոռուպցիա

Ինչու՞ Ֆինլանդիայում գոյություն չունի և չի կարող լինել զանգվածային կոռուպցիա
01.08.2024 | 07:56

Ես սա պատահաբար կարդացի համացանցում և չգիտեմ, արդյո՞ք Ֆինլանդիայում իրականում ամեն ինչ լավ է, բայց այն, ինչ ներկայացվում էր, իրոք հետաքրքիր էր։

Հինգ բացատրություն, թե ինչու Ֆինլանդիայում գոյություն չունի և չի կարող լինել զանգվածային կոռուպցիա։

1. Ֆինները ձգտում չունեն ճոխության։ Ճոխությունը - դա միջնադարյան արևելյան զվարճանք է` այլասերվածների (дегенерат) համար։ Ոսկյա զուգարանակոնքի (унитаз) մեջ կարող են քաքել միայն այլասերվածները։

2. Ֆինները գիտեն, որ իրենց ընտանիքի հարստացումը` իրենց իսկ ժողովրդի այլ ներկայացուցիչների հաշվին, դա ատելություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Այդպես կարող են վարվել միայն վիժվածքները։

3. Ֆինները հստակորեն հասկանում են, որ բյուջետային (այսինքն` ժողովրդական) միջոցների` այսպես կոչված «մսխումը» - դա ատելություն է սեփական երեխաների ու թոռների նկատմամբ, քանզի նրանք են երթևեկելու այդ ճանապարհներով և սովորելու այդ դպրոցներում։ Սեփական երեխաներին ու թոռներին կարող է ատել միայն հրեշը։

4. Ֆինները վստահ են, որ գողը նաև վախկոտ է։ Նա ապրում է բացահայտվելու և արդար դատաստանի վախը սրտում։ Այդպիսի մարդը չի կարող ազատ լինել։ Այդպիսի մարդը ժողովրդի կողմից լքված է։ Նա տեղ չունի մարդկանց սրտերում։

5. Ֆինները համոզված են, որ իրենց երեխաներին «գործի տեղավորելով»` վնասում են հենց նրանց ու մնացած բոլորին։ Եթե մարդն անձամբ չի կարողացել հասնել իր նպատակներին ու ինչքին, կամ օրինական ճանապարհով չի ժառանգել ու վաստակել այդ ամենը` իր կրթության ու գրանցած հաջողությունների միջոցով, ապա նրա համար վատ է լինելու։ Իր երեխաների ապագայի համար նման պրոբլեմներ կարող է կուտակել միայն հիմարը։

Խորեն ԿԱՍՅԱՆ

Թարգմանությունը` իմն է

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7798

Մեկնաբանություններ